Համաշխարհային հայը եւ անվտանգ հայկական ինքնությունը

68_postcaptureՀամաշխարհային հայը եւ անվտանգ հայկական ինքնությունը

Հայկական ինքնությունը այն քիչ ազգային ինքնություններից է, որը իսկապես կարող է «համաշխարհային ազգ» տիտղոսը կրելու իրավունքն ունենալ: Ի՞նչ է հենց «ազգ» կոչեցյալը, համենայն դեպս: Սա, իհարկե, վիճահարույց հարցադրում է: Ես կասեի, որ հայերը հանգիստ կարող են իրենք իրենց ազգ համարել, քանզի նախ եւ առաջ որոշակի քանակով գոյություն ունեն: Բայց՝ ավելի կարեւոր, այդ քանակը կրում է մշակութային բազմազան դրսեւորումներ եւ՝ նույնպես կարեւոր, այդ քանակը որոշակի քաղաքական գիտակցություն ունի:

Հայերը բազմազան են, սա անհերքելի է: Ունեն, այսպես ասած, մի քանի լեզու. այսինքն, լեզվական արտահայտման հայերենի տարբերակներ կան՝ ե՛ւ մի քանի տասնյակ բառբարներ, ե՛ւ այսօր գործող երկու գրական լեզուները: Բացի այդ, շատ ու շատ հայեր շատ ու շատ այլ լեզուներ են խոսում՝ հաճախ նաեւ առանց հայերեն իմանալով:

կարդալ մնացածը

Advertisements